«Ռուսաստանը կանգնեցրեց Երրորդ համաշխարհային պատերազմը». Գուրգեն Եղիազարյան (video)

Mar 07, 2018 Comments Off on «Ռուսաստանը կանգնեցրեց Երրորդ համաշխարհային պատերազմը». Գուրգեն Եղիազարյան (video)

«ԱՄՆ-ն ունի 18 հատուկ ծառայություն և եթե համեմատենք ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն ու դրանց տրամադրվող բյուջեն ռուսական կողմի հնարավորությունների հետ ,ապա Ռուսաստանը ծիծաղելի վիճակում է»,-այսօր Հայելի ակումբում ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ որքան խստանան պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ, այնքան ավելի արագ ոտքի կկանգնի Ռուսաստանը. «ԱՄՆ-ն պետք է իր սանկցիաները կիրառի առաջին հերթին Չինաստանի նկատմամբ, քանի որ Ռուսաստանում երբեք չի եղել Կարմիր հրապարակի միջադեպ» :
«Պուտինը ուղիղ ասաց՝ ես ունեմ միջուկային զենք և գուցե մենք հիմա կարող ենք հանգիստ շնչել՝ նախագահ Պուտինը կանխեց Երրորդ համաշխարհային պատերազմը»,- եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: