Կրակոցներ՝ Շևչենկոյի անվան դպրոցի բակում. երիտասարդները վիճել են աղջկա համար

Mar 06, 2018 Comments Off on Կրակոցներ՝ Շևչենկոյի անվան դպրոցի բակում. երիտասարդները վիճել են աղջկա համար

Շևչենկոյի անվան դպրոցի բակում օրեր առաջ տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:

Մի խումբ երիտասարդների միջև վիճաբանության պատճառը հանդիսացել է մի աղջիկ:

Մասնավորապես՝ վիճաբանող կողմերից մեկը եղել է աղջկա եղբայրը, իսկ մյուս կողմը աղջկան սիրող երիտասարդը: Երիտասարդների միջև վիճաբանությունն այնքան էր թեժացել, որ կրակոցներ էին հնչել:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին, դպրոցի բակում հնչած կրակոցների ձայները լսել էին քաղաքացիներ ովքեր նկատել էին, որ կրակոցից հետո մի երեխայի գրկած տեղափոխել են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված վայրում պարկուճ է հայտնաբերվել:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: