Գիտնականի տան տարածքում քանդման աշխատանքներ են սկսվել (լուսանկարներ)

Mar 06, 2018 Comments Off on Գիտնականի տան տարածքում քանդման աշխատանքներ են սկսվել (լուսանկարներ)
Երևան քաղաքի Մոսկովյան 22 հասցեում շինարարական աշխատանքներ են սկսվել: «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը տեղում արձանագրել է, որ «Գիտնականի տուն» անունը կրող գեղեցիկ շինության տարածքում շինաշխատանքների մասին պաստառ է փակցվել: Ցանկապատված շինության հետնամասում քարեր են կուտակված, հողային աշխատանքներ են կատարվում: Մենք մեկ ամսի առաջ գրել էին, որ շենքը ձեռք է բերել հայտնի մեդիամագնատ, «Քոմեդի քլաբ» նախագծի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:

Շինարարություն սկսելու մասին պաստառում թերի տեղեկություններ են ներկայացված: Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված պաստառի վրա ընդամենը գրված է. «Շին. թույլտվություն՝ N 01/18-Հ-830-10, տրված՝ 16.02.2018 թ.»: Կառուցապատող ընկերության կամ ֆիզիկական անձի մասին՝ զրո տեղեկատվություն, բացակայում է նաև շինարարության արդյունքում կառուցվելիք շինության նախագիծը: Նշված տեղեկությունները պարտադիր հրապարակման են արժանի, սակայն չգիտես ինչու, դա փորձում են գաղտնի պահել:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: