«Հյուսիս-հարավ միջանցքի» հարավային հատվածի ճանապարհի կառուցմամբ հետաքրքրված ընկերություններ կան. նախարար

Mar 06, 2018 Comments Off on «Հյուսիս-հարավ միջանցքի» հարավային հատվածի ճանապարհի կառուցմամբ հետաքրքրված ընկերություններ կան. նախարար

«Հյուսիս-հարավ միջանցքի» հարավային հատվածի ճանապարհի շինարարության ֆինանսավորմամբ հետաքրքրված մասնավոր ընկերություններ կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Մոտ ապագայում կհայտարարենք նրանց մասին: Հյուսիս-հարավ ճանապարհն արագ տեմպերով շարունակվում է կառուցվել, 2019-ի վերջին նախատեսում ենք ունենալ մինչև Գյումրի հատվածը: Հիմա նախագծային աշխատանքներն են ընթանում Գյումրի-Բավրա և դեպի հարավային հատված ճանապարհի շարունակության առնչությամբ»,-հայտնեց նախարար Մարտիրոսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: