«Բրայթոնի» կիսապաշտպան. «Արսենալի» ֆուտբոլիստները բնավորություն չունեն

Mar 06, 2018 Comments Off on «Բրայթոնի» կիսապաշտպան. «Արսենալի» ֆուտբոլիստները բնավորություն չունեն

«Բրայթոնի» կիսապաշտպան Սթիվեն Սիդուելը քննադատել է Լոնդոնի «Արսենալի»ֆուտբոլիստներին Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «զինագործներին» հաղթելուց հետո (2:1):

«Այն էր, ինչի մասին շատ են խոսում վերջին ժամանակներում: Նրանք չունեն բնավորություն, մարտիկի որակներ, ցանկություն և կիրք կրելու թիմի խաղաշապիկը: Դա տեսանելի էր կիրակի: Հանդիպումից առաջ երևում էր, որ նրանք պատրաստ չեն կատարել իրենց աշխատանքը: Հանդիպումից առաջ գիտեինք, որ պետք է լավ մեկնարկենք խաղը: Գիտեինք, որ կոշտ պայքար է լինելու: «Արսենալի» ֆուտբոլիստներն ունեն տաղանդ և տեխնիկա, և դա նույնպես կորում է հիմա: Նրանք կորցնում են վստահությունը»,-Սիդուելի խոսքը մեջբերում է Talk Sport-ը: Գրում է armsport-ը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: