Բացառիկ տեսանյութեր՝ Երևանում տեղի ունեցած 7 ավտոմեքենաների խոշոր ու շղթայական ավտովթարից

Mar 06, 2018 Comments Off on Բացառիկ տեսանյութեր՝ Երևանում տեղի ունեցած 7 ավտոմեքենաների խոշոր ու շղթայական ավտովթարից
Տեսանյութ՝ Երևանում մարտի 3-ին տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից, երբ Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել էին 7 տրանսպորտային միջոց, իսկ մեկ այլ ավտոմեքենա էլ, ով «գոնկավատ էր եղել» վթարում հայտնված Mercedes-ի հետ, դիմել էր փախուստի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ‚ պարզվել է՝ Mercedes մակնիշի 39 GG 039 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 21-ամյա Կարեն Թադևոսյանը, Volkswagen մակնիշի 78 MN 008 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 32-ամյա Վահան Հովհաննիսյանը, Daewoo մակնիշի 25 ՍՍ 403 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 45-ամյա Գարեգին Առաքելյանը:

Mercedes մակնիշի 86 PP 868 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի բնակիչ, 26-ամյա Րաֆֆի Պետրոսյանը, Toyota մակնիշի 15 ԼX 015 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ, 29-ամյա Արմեն Հարությունովը, Toyota մակնիշի 35 NR 324 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Մանուկյանը, Mitsubishi մակնիշի 34 CQ 720 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բաղրամյան 2-րդ նրբանցքի բնակիչ, 28-ամյա Գոռ Գրիգորյանը:

Վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը, ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Բոյաղչյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Կ. Թադևոսյանը՝ «Նաիրի» բժշկական կենտրոն:

3 հոգի, ովքեր տեղափոխվել էին հիվանդանոցներ, հրաժարվել են բժշկական օգնությունից և գնացել են տուն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Կ, Թադևոսյանը աշխատում է «Կաբինետ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, Toyota-ի վարորդ Ա. Հարությունովը աշխատում է «Ա. Հարությունյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, վարորդներից Գ. Գրիգորյանը աշխատում է «ԹԵԼ-ՍԵԼ» ՍՊԸ-ում՝ որպես զարգացման մենեջեր:

Ըստ Ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների՝ վթարի մեղավորները եղել են Mercedes մակնիշի 39 GG 039 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Թադևոսյանը, ով մեկ այլ ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդի հետ «»գոնկավատ են» եղել, ինչից հետո տեղի է ունեցել խոշոր ու շղթայական ավտովթարը: Ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առեղծվածային ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: