Վնասված շենքում վերականգնելու ուղղությամբ որևէ աշխատանք տեղի չի ունեցել. Զ. Փոստանջյան

Mar 06, 2018 Comments Off on Վնասված շենքում վերականգնելու ուղղությամբ որևէ աշխատանք տեղի չի ունեցել. Զ. Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմում բողոք է հղել Վրացական փողոցում վերջերս տեղի ունեցած պայթյունի առնչությամբ` տեղեկացրել, որ վնասված շենքը վերականգնելու ուղղությամբ որևէ աշխատանք դեռ չի արվել։

Դիմում բողոքը հասցեագրվել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին, Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանին, Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Դիմում բողոքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօր 2018 թվականի մարտի 6-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այցելել է Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենք, որտեղ վերջերս տեղի էր ունեցել պայթյուն:

Փաստացի, պայթյունից հետո շուրջ երկու շաբաթ անց վնասված շենքում վերականգնելու ուղղությամբ որևէ աշխատանքներ տեղի չեն ունեցել, չնայած այն հանգամանքին, որ քաղաքային իշխանությունը խոստացել էր անմիջապես վերականգնել քանդված շինությունը: Քաղաքացիները իրենց բողոքում նշում են, որ այստեղ այլևս անվտանգ ապրել հնարավոր չէ:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ պատկան մարմինները անգործություն են ցուցաբերում, որով էլ ոտնահարվում են բնակիչների իրավունքները՝ խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ` պայթյունի հետևանքով տուժած շենքի բնակիչների իրավունքները վերականգնելու համար, միաժամանակ՝ պատկան մարմիններին անգործություն ցուցաբերելու համար ենթարկել պատասխանատվության»։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: