Արմեն Սարգսյանի կյանքում մի շատ դառը դրվագ կա. Գ. Եղիազարյան

Mar 06, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանի կյանքում մի շատ դառը դրվագ կա. Գ. Եղիազարյան

«Ողբալին այն է, որ մենք կրկին ընկանք մի դաշտ, որտեղ արտաքնապես անխոցելի մարդու բերեցին, բայց եղավ սարսափելին, որը խոսում է նրա լեգիտիմության մասին, և ստացվեց որ մենք կրկին կանոնակարգված նախագահ չունենք՝ ի դեմս Արմեն Սարգսյանի:Այս ամենը տեղի է ունենում այն պարագայում, երբ նախագահը առանձնապես շատ լիազորություններով օժտված չի լինելու»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսումանդրադառնալով նոր նախագահի ընտրությանը ,հայտարարեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

«Կենսագրականում ևս մի փայլուն կետ կավելանա՝ նստավայր, փառք, պատիվ  ի վերջո նախագահի անուն:Մարդու ձեռքից ձայնն էլ են վերցրել , ջութակն էլ սազն էլ»,-հարցին,թե ինչու՞ է այդ դեպքում Արմեն Սարգսյանի պես մեծ համբավ ունեցող մարդը համաձայնել ստանձնել նախագահի պաշտոնը,պատասխանեց Գուրգեն  Եղիազարյանը:

«Արմեն Սարգսյանի կյանքում մի շատ դառը դրվագ կա, նա Հայաստան բերեց Անգլիայի թագաժառանգ Չարլզին և այդ դեպքից 1 տարին չանցած վերջինս գնաց Գալիպոլիի 100 ամյակին:Նա գոնե պետք է  Չարլզին խնդրեր չգնալ Գալիպոլի 100 ամյակին, բայց վերջինս «դեմարշ» արեց՝ չեկավ Եղեռնի 100 ամյակի հիշատակման արարողությանը, նախընտրելով գնալ Գալիպոլի 100 ամյակին»,- ասաց Եղիազարյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: