Մամեդյարովի խոսքերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունը ԼՂ կարգավորման հարցում ձախողվել է. Տ. Բալայան

Mar 06, 2018 Comments Off on Մամեդյարովի խոսքերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունը ԼՂ կարգավորման հարցում ձախողվել է. Տ. Բալայան

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքերը ցույց են տալիս, որ արդեն իմաստ չկա թաքցնելու, որ Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձախողվել է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Մամեդյարովի այն խոսքերին, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանին աջակցող երկրները պետք է նույնն անեն նաև այլ կազմակերպություններում:

«Փակ դռների հետևում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նպատակով գործադրվող ճնշման մասին Ադրբեջանի նախագահի խոստովանությունից հետո երեկ Ադրբեջանի արտգործնախարարի կողմից իրականության փաստումը հստակ ցույց է տալիս, որ արդեն իմաստ չկա թաքցնելու ակնհայտը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի քաղաքականության ձախողումը»,- գրել է Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: