Համայնքների խոշորացման հեռանկարը որոշ գյուղապետերի դրդել է նախընտրական քայլեր անել

Mar 06, 2018 Comments Off on Համայնքների խոշորացման հեռանկարը որոշ գյուղապետերի դրդել է նախընտրական քայլեր անել

Հրապարակ օրաթերթը գրում է.«Համայնքների խոշորացման ուրվականը հասել է Արարատյան դաշտավայր: Արարատի ու Արմավիրի մարզերում արդեն անհանգիստ են: Թե երբ է լինելու միավո­րումը, և որ գյուղերին է այն սպառնում, դեռ հստակ չէ: Բայց քայլերը, որ սկսել են որոշ գյուղապետեր, նախընտրական պայքար են հիշեցնում: Արմավիրի մարզի Արշալույս համայնքի երկարամյա ղեկա­վար Զարզանդ Գրիգորյանը, օրինակ, իր գյուղի խնդիրները լուծել, հիմա էլ անցել է հարևան Հայթաղ գյուղին: Լսել է, որ Արշալույս, Հայթաղ, Մեծամոր և էլի մի քանի համայնքներ հնարավոր է միա­վորվեն, ուստի որոշել է բարեկարգել հա­րևան գյուղը: Սկսել է աղբահանությունից, մաքրել է ջրատար առուները, լուսավորել գյուղի փողոցները: Հիմա էլ հայտարարում է, որ սեպտեմբերի 1-ից մանկապարտեզն է շահագործելու: Թեև գյուղում ասում են, որ մանկապարտեզը պատրաստի կառույց է՝ վերանորոգված ու կահավոր­ված, և այն շահագործելու համար խոշոր ներդրումների կարիք չկա:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: