ՀՀ-ն ՄԻԵԴ-ի վճռով պետք է 48.000 եվրո փոխհատուցի զինծառայությունից խուսափած Եհովայի վկաներին դատապարտելու համար

Mar 06, 2018 Comments Off on ՀՀ-ն ՄԻԵԴ-ի վճռով պետք է 48.000 եվրո փոխհատուցի զինծառայությունից խուսափած Եհովայի վկաներին դատապարտելու համար

«ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի հեր­թական վճիռն է կայացրել: Եվ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ի՝ «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ըն­թացքում 4 դիմումատուներից յուրա­քանչյուրին վճարել 12 հազար եվրոյին համարժեք դրամ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ 48 հազար եվրո՝ վճռով սահ­մանված արդարացի հատուցման հա­մար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղե­կացավ, որ ՄԻԵԴ-ը միաձայն արձա­նագրել է Մարդու իրավունքների եվրո­պական կոնվենցիայի 9-րդ հոդվածի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության խախտում: Նշենք, որ գործը վերաբե­րում է չորս Եհովայի վկաների, ովքեր 2011թ. դատապարտվել են՝ իրենց կրոնական համոզմունքների պատճառով ժամկետային զինվորա­կան կամ այլընտրանքային ծառայու­թյունից խուսափելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: