Առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրում անել.ինչո՞ւ

Mar 06, 2018 Comments Off on Առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրում անել.ինչո՞ւ

«Պետական պարգեւների, պատվավոր կոչումների, շքանշանների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների` առաջին ընթերցմամբ նախագիծը ԱԺ արտահերթ նիստում   ներկայացնում է Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը` նշելով, որ բոլոր պարգեւները, կոչումները մեդալները սահմանվելու են օրենքով, ինչպես նաեւ` նրանց տեսքը։ Դրանք շնորհում է ՀՀ նախագահը. «Եթե այլ կառույցներ ներկայացնում են որեւէ անձի պարգեւատրման, ապա դրա համար միջնորդում են ՀՀ վարչապետին, նա էլ ներկայացնում է ՀՀ նախագահին»:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  հետաքրքրվեց, թե հանրապետության նախագահն առանց միջնորդագրի՝ ինքնուրույն, պարգևատրում անելու լիազորություն ունի՞, թե՞ ոչ:

«Սա հստակ նախագահի լիազորությունն է, ինչո՞ւ եք օրենքը ձևակերպել այնպես, որ հիմնականում առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրում անել»,- ասաց Փաշինյանը:

Փոխնախարարը շեշտեց, որ ինչպես արդեն նշեց՝ 4 անձ հնարավորություն ունի միջնորդագրով դիմելու նախագահին: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ինքնուրույն ՀՀ նախագահը չի կարողանալու նման պարգևներ սահմանել, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա էլ 139-րդ հոդվածից է բխում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: