Սերժ Սարգսյանը պատերազմի թոհուբոհերով անցած մարդ է.Դավիթ Մանուկյան

Mar 06, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը պատերազմի թոհուբոհերով անցած մարդ է.Դավիթ Մանուկյան

«Ինքը պատերազմի թոհուբոհերով անցած մարդ է։ Կոռեկտ չեմ համարում քննարկել:Հանրապետականը դեռևս թեկնածու չի առաջադրել », –   «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը կոռեկտ չի համարում քննարկել Սերժ Սարգսյանին՝ վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը, քանի դեռ ՀՀԿ-ի պաշտոնական հայտարարությունը չկա:

Նա նկատեց, որ բնական է՝ Հանրապետականները Սերժ Սարգսյանին ցանկանում են տեսնել վարչապետի պաշտոնում, քանի որ նա մեծ ճանապարհ է անցել և գալիս է պատերազմի ակունքներից։

Հարցին, թե 2014-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնելու վարչապետի կամ նախագահի պաշտոնին ու արդյոք եթե ՀՀԿ-ն առաջադրի նրա թեկնածությունը, դա չի նշանակի, որ գործող նախագահը դրժում է խոստումը, Մանուկյանը նշեց.

«Պրովոկացիոն հարց է։ Մարդ ամեն դեպքում իր խոսքի տերը պիտի լինի, ինչի մասին է խոսքը, բայց ՀՀԿ-ն պաշտոնապես վարչապետի թեկնածու չի առաջադրել»։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: