«Օրենքով գողին» զրկել են Աստվածաշնչից

Mar 06, 2018 Comments Off on «Օրենքով գողին» զրկել են Աստվածաշնչից

«Օրենքով գող» Գեորգի Մուկանիանիի `Գիշաշոյի  փաստաբանները բողոք են ներկայացրել Կրասնոյարսկի տարածքային դատախազություն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝պնդելով , որ արդեն տևական ժամանակ է, ինչ բանտարկյալի համար տեղական գաղութում ստեղծվել են անտանելի պայմաններ: Նա դուրս չի գալիս մեկուսարանից, վնասվածքներ է ստանում, նրան հետևում են ղեկավարության հետ համագործակցող կալանավորները,բանտարկյալից   Աստվածաշունչն են վերցրել և արգելում են օգտվել գրադարանից:

Փաստաբանները պնդում են, որ գաղութում այնպիսի պայմաններ են ստեղծված, որ վտանգի տակ են թե՛ Մուկանիանիի, թե՛ ղեկավարության հետ համագործակցող նրա հակառակորդների կյանքը: Բողոքարկմանն արդեն ընթացք է տրվել, մասնավորապես, կալանավայր են այցելել ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: