Ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու «06»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Mar 06, 2018 Comments Off on Ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու «06»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարանի հարևանությամբ բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Գևորգ Ավագյանի վարած Opel մակնիշի 35 CF 756 համարանիշի և Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ՝ 46-ամյա Գառնիկ Մկրտչյանի վարած ВАЗ 2106 մակիշի 21 ՏՍ 799 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Գ. Ավագյանը՝ Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ։ Վիրավորներից Գ. Մկրտչյանին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որից հետո հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Ղազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառներից է նաև այն, որ նշված հատվածում, ըստ վթարի վայրի հարևանությամբ բնակվողների, 2 օր է, հսկայական փոս են փորել՝ ինչ-որ ջրագիծ անցկացնելու նպատակով, սակայն ոչ մի անվտանգության կանոններ չեն պահպանել. Բացակայում են նախազգուշացնող նշաններն ու արտաքին լուսավորությունը։ Բնակիչների մի մասը պնդում էր, որ մեղավորը ինչ-որ խանութի սեփականատեր է, մի մասն էլ մեղադրում էին Եղվարդի քաղաքապետարանին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: