Ապագա կառավարության առաջին «զոհը»

Mar 06, 2018 Comments Off on Ապագա կառավարության առաջին «զոհը»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ԱԺ է ներկայացրել Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, որն ընդգրկված է այսօր սկսվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում: Օրենքի ընդունման դեպքում Հայաստանի ապագա կառավարությունը կազմված կլինի 17 նախարարությունից՝ ներկայիս 18-ի փոխարեն:

Ո՛չ, դուք սխալվում եք, Սփյուռքի նախարարությունը չի կրճատվելու, կրճատվելու է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը: Աշխարհում ինչ միջազգային կառույց կա, Հայաստանը դրանց այլևս ինտեգրվել վերջացրել է, իսկ բարեփոխումներ այնքան են իրականացվել, որ դրա ավելցուկ կա, և ոչ թե հավելյալ անհրաժեշտություն: Մինչդեռ Սփյուռքը ամենադինամիկ և առաջանցիկ տեմպերով զարգացող կառույցն է, և եթե կառավարության կառուցվածքում բոլոր նախարարությունները ինչ-որ ժամանակ վերանան, ապա Սփյուռքինը հաստատ կմնա:

Ապրիլից մենք հրաժեշտ կտանք Վաչե Գաբրիելյանին, ինչը իսկապես անվերականգնելի կորուստ կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: