Պուտինը պատմել է, թե ինչպես են մշակվել սպառազինության նոր տեսակները

Mar 05, 2018 Comments Off on Պուտինը պատմել է, թե ինչպես են մշակվել սպառազինության նոր տեսակները
Ռուսաստանի կողմից սպառազինության նոր տեսակների մշակումն իրականացվել է երկար տարիներ և անցել է բարդ պայմաններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստին:

«Մարտի 1-ին հղած ուղերձի ժամանակ խոսքը նոր տեխնոլոգիաների և սպառազինության համակարգերի մասին էր, որոնք պետք է պաշտպանեն Ռուսաստանը, ապահովեն ռազմավարական հավասարակշռություն, ինչպես նաև մեծացնեն միջազգային անվտանգությունը», – ասել է Պուտինը, հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանն այդ նախագծերն արդյունավետ կերպով գաղտնի պահելու համար:
Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: