«Իրարանցում»՝ «Հանրապետության Հրապարակ» կայարանում (տեսանյութ).Ա1+

Mar 05, 2018 Comments Off on «Իրարանցում»՝ «Հանրապետության Հրապարակ» կայարանում (տեսանյութ).Ա1+

Ա1+-ը գրում է.

Մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանում ուղևորների կուտակում կար, ոչ ոք չէր շտապում նստել մետրո: Առիթը Բրիտանական խորհրդի կազմակերպած «Երաժշտությունը մետրոյում» ծրագիրն էր որը Selector Pro միջազգային երաժշտական ֆորումի մի մասն է կազմում:

«Այն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Շեշտը դրվել է էլեկտրոնային երաժշտության վրա, ներգրավել ենք 2 բրիտանացի հյուր: Ֆորումն իրենից ներկայացնում է մի քանի միջոցառումների շարք, այսօր ունեցանք քննարկում երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալների հետ, DJ-ների համար անցկացվեց workshop բրիտանական երաժշտության վերաբերյալ»,- ասաց Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

Հայ DJ-ները բրիտանացի կոլեգայից հիմնականում ստացել են մարքեթինգային խորհուրդներ հասարակության մեջ ավելի լայն տարածում ստանալու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: