Դամասկոսում, Հալեպում և Բեյրութում 2017-ի 4-րդ եռամսյակում տրամադրվել է 282 ՀՀ անձնագիր

Mar 05, 2018 Comments Off on Դամասկոսում, Հալեպում և Բեյրութում 2017-ի 4-րդ եռամսյակում տրամադրվել է 282 ՀՀ անձնագիր

ՀՀ կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը 2018 թվականի առաջին եռամսյակում կհատկացնի 16 մլն 790 հազար դրամ՝ Դամասկոսում, Հալեպում և Բեյրութում 2017-ի 4-րդ եռամսյակում ՀՀ քաղաքացու անձնագրերի տրամադրման դիմաց չգանձված պետական տուրքը փոխհատուցելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:Ըստ հիմնավորման, 2017թ. 4-րդ եռամսյակ ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 282 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (88 գործ), Հալեպում (192 գործ), Բեյրութում (2 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում` ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:Այսպիսով` ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: