Ջենիֆեր Լոուրենսը «Օսկար» կինոմրցանակաբաշխության ժամանակ քայլել է աթոռների վրայով (ֆոտոշարք)

Mar 05, 2018 Comments Off on Ջենիֆեր Լոուրենսը «Օսկար» կինոմրցանակաբաշխության ժամանակ քայլել է աթոռների վրայով (ֆոտոշարք)
ԱՄՆ Լոս Անջելեսում կայացել է Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը, որի ժամանակ «Քաղցած խաղեր»-ի աստղ Ջենիֆիր Լոուրենսը հերթական անգամ հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է «The Daily Mail»-ը, 27-ամյա դերասանուհին շամպայնի բաժակը ձեռքին քայլել է աթոռների վրայով՝ փորձելով հասնել իր համար նախատեսված նստատեղին:

Կարմիր գորգի համար Լոուրենսն ընտրել էր Christian Dior-ի աշուն-ձմեռ 2018 հավաքածուից՝ բարակ ուսակապերով, փուլերով զարդարված շոր, իսկ կերպարը լրացրել էր ալիքաձև սանրվածքով և երեկոյան շպարով:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: