Դանակահարության դեպքը բացահայտվեց. կասկածյալը 18 տարեկան է

Mar 05, 2018 Comments Off on Դանակահարության դեպքը բացահայտվեց. կասկածյալը 18 տարեկան է

Մարտի 5-ին, ժամը 1.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1961 թ. ծնված Վարուժան Ղ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ Երևանի Դուրյան փողոցում անհայտ անձը դանակահարել է իրեն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարուժան Ղ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 1.05-ին, Երևանի Կուրղինյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկում 18-ամյա Ս. Ս.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով:

Ժամը 4.15-ին Ս.Ս-ն բերման է ենթարկվել:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: