Բեյրութում ծեծի ենթարկված «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրենը հոսպիտալացվել է

Mar 05, 2018 Comments Off on Բեյրութում ծեծի ենթարկված «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրենը հոսպիտալացվել է

«Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում դաժան ծեծի ենթարկվելուց հետո հոսպիտալացվել է գլխի, աչքի մի շարք վնասվածքներով, դիմածնոտային կոտրվածքներով: Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն:

Անհայտ անձինք փետրվարի 26-ին հարձակվել էին Դուդակլյանի և նրա գործընկերոջ վրա Շաղզոյան մշակութային կենտրոնի ավտոկայանատեղիում: Թե որն է եղել հարձակման պատճառը, դեռևս հայտնի չէ:
Շատ անհատներ և կազմակերպություններ, ինչպես կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը և Հայկական իրավաբանական ասոցիացիան, դատապարտել են կատարվածը:

«Անչափ զարմացա ու զայրացա՝ տեղեկանալով Թուֆենկյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի նկատմամբ փետրվարի վերջին Բեյրութում կատարված հարձակման մասին։ Արդեն շուրջ երկու տարի է՝ ակտիվորեն գործակցում ենք Րաֆֆիի հետ, և նրա հայրենանվեր գործունեության մասին Արցախում գիտեն շատ շատերը։ Վստահ եմ, որ նրա վրա ձեռք բարձրացրած տաքգլուխ դեռահաս-երիտասարդները, երբ մի օր գոնե մասնակիորեն գիտակցեն նրա վաստակը Հայրենիքի առջև, խորապես զղջալու ու ներում են խնդրելու Րաֆֆիից։ Շուտափույթ ապաքինում, Րաֆֆի ջան»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: