Կապանի օդանավակայանի շինարարությունը կավարտվի հունիսին

Mar 05, 2018 Comments Off on Կապանի օդանավակայանի շինարարությունը կավարտվի հունիսին

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունիս ամսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։«Կապանի օդանավակայանի կառուցման հետ կապված հանրային քննարկում է եղել, և բավականին աշխատանքներ են տարվել ու դեռ շարունակվում են։ Հույս ունենք, որ բացումը կլինի տարվա ընթացքում»,- նշեց քաղաքապետը։ Սկզբնական նախատեսվում է օդանավակայանից ներքին չվերթներ իրականացնել: Քաղաքապետը հույս հայտնեց, որ առաջիկայում չվերթներ կկազմակերպվեն նաև դեպի Ռուսաստանի Դաշնություն ՝ Մին Վոդի, Սոչի, Ադլեր և այլ վայրեր:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: