Երևանում կինը խոհանոցային դանակով դանակահարել է ամուսնուն

Mar 05, 2018 Comments Off on Երևանում կինը խոհանոցային դանակով դանակահարել է ամուսնուն

Մարտի 5-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Դավիթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի շքամուտքից բուժօգնության է տեղափոխել 1981 թ. ծնված Գ. Վ.-ին:

Պարզվել է, որ մարտի 4-ին, ժամը 21.30-ին, նշված շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Գ. Վ.-ին խոհանոցում խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է կինը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է քննություն:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: