Սերժ Սարգսյանը պետք է ենթարկվի.Վահրամ Բաղդասարյան

Mar 05, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը պետք է ենթարկվի.Վահրամ Բաղդասարյան

«Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, այդ որոշումը պետք է կայացնի թիմը, իսկ անձը՝ ենթարկվի: Եթե կլինեն թեկնածուներ, որ կհրաժարվեն և դա հիմնավոր կլինի, ապա մենք կքննարկենք», –  այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց    ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով 2014-ին Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե ինքը չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի թեկնածությանը։

Եթե Սերժ Սարգսյանը չցանկանա վարչապետի պաշտոնը ստանձնել, բայց քաղաքական թիմը նման որոշում ունենա, արդյոք Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ենթարկվել և դառնալ վարչապետ դիտարկմանը , Բաղդասարյանը արձագանքեց. «Բա իհարկե»։

Դիտարկմանը, թե ԱԺ կանոնակարգի համաձայն վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն մայիսի 2-ի ԱԺ նիստում, մինչդեռ ընդդիմության պնդմամբ հիմա կա որոշում վարչապետի թեկնածու առաջադրել ապրիլի 16-ին, իսկ ընտրությունները ԱԺ-ում կազմակերպել ապրիլի 17-ին, Բաղդասարյանն ասաց, որ նման որոշում իրենք չունեն:

«Կանոնակարգի կամ օրենսդրության խախտում թույլ չենք տվել։ Կարող են այդ հարցը բարձրացնել, կտանք դրանց բացատրություննները, իսկ վարչապետի ընտրությունը կկազմակերպվի կանոնակարգի համաձայն։ Որևէ խախտում չի լինի», – նշեց նա։

Հարցին, թե արդյոք «Ելք»-ին կհաջողվի տասնյակ հազարավոր մարդիկ հավաքել, որոնք դեմ կլինեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Բաղդասարյանը նշեց.
«Կարող եք հետևել վերջին տարիների ընթացքում ըննդիմության կազմակերպած ցույցերին ու անել հետևություններ»։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: