Պամելա Անդերսոնը՝իր և Պուտինի հարաբերությունների մասին/տեսանյութ/

Mar 05, 2018 Comments Off on Պամելա Անդերսոնը՝իր և Պուտինի հարաբերությունների մասին/տեսանյութ/

50-ամյա աստղ Պամելա Անդերսոնը   վերջերս լրագրողներին պատմել է իր նախկին սիրավեպերի մասին։ Նրա ռոմանտիկ հավաքածուում տեղ են գտել Սիլվեստեր Ստալոնեի սիրահետումներն ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռուսաստանի հրավերը։

Բրիտանական Life Stories հեռուստաշոուի ժամանակ Պամելան պատմել է,որ  Պուտինի հետ մտերիմ կապըի մասին :Պարզվում է, որ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով մի քանի անգամ Ռուսաստան գալուց հետո, 2012 թվականին Վլադիմիր Պուտինը նրան անձամբ է հրավիրել իր երդմնակալության արարողությանը և նրան ծաղիկներ է նվիրել։ «Այս ամենը հիմա այնքան անիրական է հնչում, նույնիսկ ինձ համար։ Ճիշտն եմ ասում, թե ստում եմ։ Չգիտեմ»։ Հաղորդավարը  նրանից կոնկրետ պատասխան է փորձել ստանալ, ինչին դերասանուհին պատասխանել է. «Այո, ես հրաշալի հարաբերությունների մեջ եմ Ռուսաստանի հետ»։ Իր սիրեցյալների մասին պատմելով, նա անդրադարձել է նաև Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ իր հարաբերությունների մասին լուրերին։ «Մենք պարզապես լավ ընկերներ ենք, ուրիշ ոչինչ»,– ասել է նա և հրաժարվել է որևէ բան ավելացնել։

29566_photo_w980[1]

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: