Ինչ են խոսել Էրդողանն ու Մակրոնը

Mar 05, 2018 Comments Off on Ինչ են խոսել Էրդողանն ու Մակրոնը

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ,որի ընթացքում կողմերը քննարկել են իրադրությունը Սիրիայում: Էրդողանը հայտնել է, որ Սիրիայի հարցով ապրիլի սկզբին Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ղեկավարների հանդիպում կկայանա:

 Երկու երկրի ղեկավարներն ընդգծել են Սիրիայում շարունակական երկխոսության անհրաժեշտությունը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: