Դադարեցրել են վճարել երրորդ երեխայի ծննդյան համար գումարը

Mar 04, 2018 Comments Off on Դադարեցրել են վճարել երրորդ երեխայի ծննդյան համար գումարը

Մայրերն ահազանգում են` երրորդ երեխայի ծննդյան միանվագ մեկ միլիոն դրամը դեռ քիչ է, որ միանվագ վճարելու փոխարեն մաս-մաս են վճարում, հիմա էլ արդեն երեք ամիս է, ինչ պետությունը դադարեցրել է վճարելը՝ սկսած 2018թ. հունվարից:

Ինչպես հայտնում է Aravot.am-ը,  կանանցից մեկը՝ Ավան-Առինջ թաղամասի բնակչուհին, որն իր դժգոհությունն էր հայտնում` մանրամասնեց, որ երրորդ երեխայի ծնվելուց հետո ինքն ստացել է մեկ միլիոնի կեսը` 500 հազար ՀՀ դրամ, իսկ մյուս կեսը տրամադրելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցը, դեռևս մեկ տարի առաջ զանգահարել է երեք երեխաների մորը` ասելով, որ մյուս հինգ հարյուր հազարը մաս-մաս են տալիս:

Սստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն`դիմում գրել, որի հիման վրա էլ պետությունը ամսական 25000 դրամ կփոխանցի նպաստառուի հաշվեհամարին մինչև գումարի մարելը:

Մանրամասները՝ այստեղ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: