Խոշոր ավտովթար Ապարանում

Mar 04, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Ապարանում

Այսօր, մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 16:40-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի 34 ՍR 478 համարանիշի և «Volkswagen» մակնիշի 34 RZ 722 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: