Ավազակայյին հարձակում Արարատի մարզում. հանցագործը դանակի մի քանի հարված է հասցրել իր զոհին, թալանել նրան ու դիմել փախուստի

Mar 04, 2018 Comments Off on Ավազակայյին հարձակում Արարատի մարզում. հանցագործը դանակի մի քանի հարված է հասցրել իր զոհին, թալանել նրան ու դիմել փախուստի

Երեկ՝ մարտի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացին ժամը 23:30-ի սահմաններում դանակով զինված ներս է մտել Շահումյան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկը և դանակի մի քանի հարված է հասցրել նույն տան բնակիչ, 60-ամյա Հրաչիկ Խաչատրյանի թիկունքի հատվածին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խուբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ ավագ քննիչ Վարդան Այվազյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Խաչատրյանին, ով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, դանակի մի քանի հարվածներ է հասցրել Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Մելքոնյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Մելքոնյանը ժամը 23:00-ի սահմաններում մտել է Հ. Խաչատրյանի տուն, գողություն կատարելու նպատակով:

Մանրամասները՝ այստեղ:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: