Մեծ Բրիտանիան օրական կորցնում է մոտ 1.4 մլրդ դոլար. որն է պատճառը

Mar 04, 2018 Comments Off on Մեծ Բրիտանիան օրական կորցնում է մոտ 1.4 մլրդ դոլար. որն է պատճառը

Վատ եղանակի հետևանքով առաջացած տրանսպորտային խնդիրների պատճառով Մեծ Բրիտանիայի բյուջեից օրական առնվազն մեկ միլիարդ ֆունտ (1.38 միլիարդ դոլար) է պակասում:

Ցրտերի և ձյան պատճառով դատարկվել են բազմաթիվ խանութներ, սրճարաններ, սպասարկման ոլորտի այլ ձեռնարկություններ, գրում է The Observe թերթը:

Ինչպես նշվում է՝ անցած շաբաթվա երեք ամենացուրտ օրերին, միայն շինարարության ոլորտում, վնասը կազմել է 2 միլիարդ ֆունտ (2.76 միլիարդ դոլար):

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: