Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Niva-ն, Mitsubishi-ն, թիվ 47 երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Opel-ը

Mar 04, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Niva-ն, Mitsubishi-ն, թիվ 47 երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Opel-ը

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 50 GP 050 համարանիշի, Mitsubishi մակնիշի 08 OS 808 համարանիշի, թիվ 47 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 0944 Տ համարանիշի և Opel մակնիշի 35 QD 643 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshjyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ, Ալբերտ նազարյանի, հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: