Լոռու մարզում թալանել են ԱԺ պատգամավոր «Դերժավայի Արկադիի» հովանավորությամբ կառուցվող մանկապարտեզը

Mar 03, 2018 Comments Off on Լոռու մարզում թալանել են ԱԺ պատգամավոր «Դերժավայի Արկադիի» հովանավորությամբ կառուցվող մանկապարտեզը

SHANSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 2-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած, Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 60-ամյա Վահան Ուռուսյանի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ այս տարվա փետրվարի 22-ի ժամը 18:00-ից մինչև մարտի 2-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել Ջրաշեն գյուղի 8-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող նորակառույց, դեռևս չշահագործվող մանկապարտեզ և այնտեղից գողացել ջեռուցման կաթսան ու ջեռուցման մարտկոցները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, գողը կամ գողերը նշված տարածք են մտել շինության եվրոպատուհանները բացելու միջոցով: Վնասը կազմում է մոտ 1 միլիոն դրամ և նշված մանկապարտեզը, ըստ տեղեկությունների, կառուցվում էր Ազգային Ժողովի պատգամավոր, «Դերժավայի Արկադի» մականվամբ Արկադի Համբարձումյանի հովանավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Վ. Ուռուսյանը Ջրաշեն համայնքի ղեկավարն է:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: