Գյումրիում ավազակային հարձակումը բացահայտվել է. տեսանյութ

Mar 03, 2018 Comments Off on Գյումրիում ավազակային հարձակումը բացահայտվել է. տեսանյութ

Գյումրիում դեկտեմբերի 6-ին, օրը ցերեկով երկու տղամարդ մտել են Ավետիսյան փողոցի շենքերից մեկը, բարձրացել երկրորդ հարկ, դիմակավորված ներխուժել մի կնոջ բնակարան: Սուր կտրող-ծակող գործիքով հարվածել էին ոտքին, բռունցքներով դեմքին, կպչուն ժապավենով կապել էին ոտքերն ու ձեռքերը, տնից հափշտակել մոտ 1,5 մլն դրամի ոսկեղեն, փող ու դիմել փախուստի:

Տանտիրուհին դեպքի վայր մեկնած ոստիկաններին նկարագրել է անկոչ հյորւրերին: Ոստիկանները նաեւ մատնահետքեր էին հայտնաբերել: Տեղեկություններ են ստացվել, որ ավազակային հարձակման հեղինակներից մեկը կարող է լինել Գյումրիի բնակիչ Արմեն Թ.-ն: Փետրվարի 27-ին նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: