Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ (նկար)

Mar 03, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ (նկար)

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին բախվել են 29-ամյա Ալիկ Աղաբեկյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 35 FO 965 համարանիշի և 34-ամյա Զորի Ապրեսյանի վարած Mercedes մակնիշի 35 MD 236 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տվյալներով‚ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատը և վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավարությամբ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 29-ամյա վարորդի 06-ն ու 34-ամյա վարորդի Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: