Աղջիկները չպետք է շրջեն «ազատ դրամարկղ» գրությունն աչքերում. Աննա Սեմյոնովիչ

Mar 03, 2018 Comments Off on Աղջիկները չպետք է շրջեն «ազատ դրամարկղ» գրությունն աչքերում. Աննա Սեմյոնովիչ

Երգչուհի Աննա Սեմյոնովիչը ուզում է շատ երեխաներ ունենալ, սակայն նշել է նաև, որ դեռ պատրաստ չէ մայրանալ, գրում է Life-ը:

«Շատ երեխաներ եմ ուզում, բայց հասկանում եմ՝ ինքս պատրաստ չեմ ծննդաբերել 3, 4 երեխայի: Ես ընդհանարապես դրան հանգիստ եմ վերաբերվում: Սակայն երկուսը բավական է: Բայց երազում եմ 5 երեխա ունենալ: Ես երևի կորդեգրեի»,- ասել է Աննան:

Սեմյոնովիչը միայնակ աղջիկներին խորհուրդ է տվել ինքնակրթությամբ զբաղվել և չվազել տղամարդկանց հետևից. «Սկսեք հարգել ձեզ: Երբ դու ներքուստ հանգիստ ես, հակառակ սեռը դա զգում է: Տղամարդիկ կնոջ մեջ գնահատում են հանելուկը, պետք է ամենից առաջ ինքդ քեզ հավատաս: Իսկ «ազատ դրամարկղ» գրությամբ վառվող աչքերով վազելը ամենահիմար բանն է, որ կարելի է անել»:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: