ԵՄ-ն առանց Թուրքիայի խոցելի է մնում. Չավուշօղլու

Mar 03, 2018 Comments Off on ԵՄ-ն առանց Թուրքիայի խոցելի է մնում. Չավուշօղլու

ԵՄ-ն առանց Թուրքիայի խոցելի է մնում, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է Anadolu-ն:

Նա ասել է, որ Թուրքիայի տնտեսությունն ավելի ուժեղ է, քան ԵՄ մի շարք անդամ-երկրների տնտեսությունը:

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան տուրք չի տա ճնշումներին ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմը վերացնելու հարցում:

«Թուրքիան չի հանդուրժի դա և չի գնա որևէ զիջման: ԵՄ-ին անկեղծության և երկակի ստանդարտների քաղաքականությունից հրաժարվելու կոչ ենք անում: Կան երկրներ, որոնք չեն կատարել ԵՄ-ի բոլոր չափանիշները, սակայն ընդունվել են կազմակերպության շարքեր: Մի շարք թեկնածու երկրների քաղաքացիների առանց վիզայի ռեժիմ է տրամադրվել անգամ մինչև ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկը: ԵՄ-ն չի կարող առանց Թուրքիայի մասնակցության դառնալ գլոբալ խաղացող և լուծել տնտեսական խնդիրներ»,-ասել է նա:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: