Կառավարությունը թաքցրել է ներդրումների աշխարհագրությունը

Mar 03, 2018 Comments Off on Կառավարությունը թաքցրել է ներդրումների աշխարհագրությունը

«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է ամեն կերպ համոզել, թե Հայաստան 850 մլն դոլար ներդրում բերելու խոստումը ոչ միայն կատարել է, այլեւ գերակատարել: Կառավարությունը հրապարակել է 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն, ըստ որի` ներդրումները կազմել են 856.5 մլն դոլար. այսինքն՝ մոտ 6.5 մլն դոլար ավելի, քան խոստացել էր Կարապետյանը: Միայն թե այդ հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ներդրումների անվան տակ ներկայացվել են նաեւ պետական եւ համայնքային բյուջեներից տրված միջոցները, վարկային ծրագրերն ու դրամաշնորհները: Այսինքն՝ ամեն ինչ արվել է՝ տպավորություն ստեղծելու, թե խոստացված ներդրումներն ապահովված են: Փոխարենը կառավարությունը համառորեն թաքցրել է ներդրումների աշխարհագրությունը. այսինքն՝ պարզ չէ, թե արդյո՞ք արտերկրից գումարներ հոսել են, եւ եթե այո, ո՞ր ոլորտներ, բացի օֆշորային երկրներից հանքարդյունաբերական ոլորտում արված ծախսերից»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: