Զոհից հետո, ողջի կողքին

Mar 03, 2018 Comments Off on Զոհից հետո, ողջի կողքին

Հայկական գրեթե ամբողջ լրատվադաշտը ողողված էր՝ «Էլի մեկ զոհ» վերնագրերով, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը գրեց. «Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ»: Ճաշի ընթացքում, ի դեպ, նախագահ Սարգսյանը հիշել է արաբական մի իմաստություն՝ «իրական ընկերը մեկ հոգի է՝ երկու մարմնում»՝ նկատի ունենալով Հայաստանն ու Լիբանանը, այս երկու պետությունների միջեւ իրական ընկերությունը: Իսկ նախագահ Աունն ասել է. «Այս պատմական հավատքով եւ նահատակությամբ ծանրաբեռնված հողով անցնելը չի կարող լինել սովորական եւ ավանդական»: Բայց նույնիսկ այս բառերից հետո այս պատմության հերոսը Լիբանանի նախագահն էլ չէ, այլ… Մի անգամ, երբ Նապոլեոնը համառորեն փորձում էր իրեն ենթարկված պահել տաքարյուն Իսպանիան, կայսրին հայտնեցին, որ իսպանական մի զորախումբ հարձակվել է ֆրանսիական զորախմբի վրա, բոլորին սպանել ու հեռացել: Նապոլեոնն անմիջապես գնում է դեպքի վայր ու տեսնելով տեղի ունեցածը, արագ կարգադրում է իր մարշալներին՝ մեկին՝ անմիջապես նամակ գրել Փարիզ, մյուսին՝ արագ մեկնել իրենց դաշնակիցներին մոտ, երրորդին՝ արագ գտնել ու կանգնել զոհվածների ծնողների կողքին…Մի խոսքով, ու երբ մարշալներից մեկը հարցնում է՝ «Իսկ Դո՞ւք, Կայսր, Դուք ի՞նչ եք պատրաստվում անել»: Նապոլեոնը նայում է մարշալին ու պատասխանում. «Թափթփուկների մի խմբավորում հարձակվել ու սպանել է իմ զինվորներին, կայսրը պետք է մնա ռազմաճակատում, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է անպատիժ սպանել իմ զինվորին»: Ու մնում է, ավելի ուշ՝ Իսպանիան ենթարկվում է Նապոլեոնին: Բայց Ֆրանսիայի կայսրն էլ չէ այս պատմության հերոսը, այլ՝ այս պահին սահմանին կանգնած հայ զինվորը, որի կողքին, ամեն անգամ, երբ ընկնում է զինակիցը, չի գալիս ու չի կանգնում գերագույն գլխավոր հրամանատարը: Ամեն զոհից հետո, այնտեղ, որտեղ կրակել են, գոնե կես ժամով, տասը րոպեով, կռվելու համար չէ, որպեսզի ոչ մի թափթփուկ չմտածի, թե անպատիժ կարող է սպանել մեր զինվորներին, որ մեկ մարդու կյանքն այս երկրում ամենակարեւորը համարվի, որպեսզի մեր զինվորներն ու մենք մենակ չլինենք: Ազգ-բանակ ենք, չէ՞…

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: