Սպասելի որոշում

Mar 03, 2018 Comments Off on Սպասելի որոշում

Տեղի ունեցածը սպասելի է որակել ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա՝ հայկական կողմը մեծ համբերությամբ սպասեց թուրքական կողմի որոշմանը, որն այս փուլում դրական ընթացք ունենալ չէր կարող: Սկակովի կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրությունները տապալվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի պատճառով: Ըստ նրա՝ արձանագրությունների հարցում Թուրքիայի անգործության պատճառը ոչ միայն հենց Էրդողանն էր, այլև Ադրբեջանը, որի համար հայ-թուրքական արձանագրությունների առկախված վիճակը ճնշման գործիք էր դարձել հայկական կողմի նկատմամբ՝ Արցախյան հակամարտությունում հայկական կողմի դիրքորոշումը մեղմելու նպատակով: Շվեյցարացի փորձագետ Նիկոլյա Հայոսի խոսքով՝ բացի կողմերի դրած նախապայմաններից և պայմաններից, հայ-թուրքական արձանագրությունների վերջնական վավերացմանն ու իրականացմանը խոչընդոտեց գերտերությունների դիրքորոշումը: «2009 թվականին Ռուսաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան ինտենսիվ զբաղվում էին այս հարցով, միջազգային հարաբերություններում չկար ներկայիս լարումը, ամեն բան շատ հեռու էր ՌԴ-ԱՄՆ ներկայիս հարաբերություններից և պատժամիջոցներից»,- նկատել է նա: Թուրք քաղաքական վերլուծաբան, պրոֆեսոր Ջենգիզ Աքթարն ասել է, որ ցավով է լսել այդ սպասված նորության մասին, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները վերացնելու էին Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև առկա պատմական լարվածությունը, բացելու էին հայ-թուրքական սահմանը, որին այսօր էլ շատերն են սպասում: Ըստ նրա՝ հայ և թուրք հասարակությունների շրջանում շատերն են հուսահատված ստեղծված իրավիճակից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: