Օրենքի տառին ու բառին հավատարիմ

Mar 03, 2018 Comments Off on Օրենքի տառին ու բառին հավատարիմ

Անգամ կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը բավականին լավ տարբերակ է՝ որպես ՀՀ հաջորդ նախագահ, մանավանդ՝ երբ դիտարկում ես մյուս «տարբերակները»: Բայց մի հարցում մենք, այնուամենայնիվ, պետք է կողմնորոշվենք՝ օրենքը պարտադի՞ր է կիրառման համար, թե՞ օրենքները գրում ենք՝ դրանք խախտելու նախապես որոշված մտադրությամբ։ Եթե մենք ունենք սփյուռքն ավելի լիարժեք օգտագործելու նպատակ, եւ դրան խանգարում են Սահմանադրությամբ որոշված ցենզերը, գուցե արժե՞ր հրաժարվել այդ ցենզերից, հենց Սահմանադրության մեջ գրել մեր՝ զուտ հայկական պահանջները։ Որ արդյունքում չամրագրվեր Սահմանադրությունը խախտելու այս արատավոր ավանդույթը։ Իսկ եթե գրել ենք, եւ դրանից խուսափել հնարավոր չէր, Վենետիկի հանձնաժողով, Եվրախորհուրդ, միջազգային ստանդարտներ կան՝ ի վերջո, ուրեմն բարի եղեք հավատարիմ մնալ օրենքի տառին։ Կիրառել ու կատարել այն, ինչքան էլ բարդ ու տհաճ լինի դա։ Դա մեզ կպաշտպանի ցանկացած այլ դեպքերում եւ ցանկացած անձի կողմից օրենքը խախտելու գայթակղություններից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: