Ավտովթար Արմավիրի մարզում. 32–ամյա վարորդը Nissan-ով հայտնվել է ջրանցքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Mar 03, 2018 Comments Off on Ավտովթար Արմավիրի մարզում. 32–ամյա վարորդը Nissan-ով հայտնվել է ջրանցքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մարտի 2-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 10:30-ի սահմաններում 32-ամյա Վաչագան Գևորգյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 34 VQ 407 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Մեծամորի ոստիկանապետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ: Ավտոմեքենան ջրանցքից դուրս է բերվել քաղաքացիների օգնությամբ ՝ վերամբարձ կռունկի միջոցով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: