Նոր ուշագրավ փաստեր՝ ավագանու ծեծկռտուքից. Արթուր Օսիկյանի հաճոյանալու հետեւանքը

Mar 03, 2018 Comments Off on Նոր ուշագրավ փաստեր՝ ավագանու ծեծկռտուքից. Արթուր Օսիկյանի հաճոյանալու հետեւանքը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաստ է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու հայտնի նիստում «դեմներն առե՛ք, շուտ» հրահանգով հրահրեց ողջ միջադեպը՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ բռնությունները, ծեծկռտուքը:

Բայց կոյուղաջրերի խնդիրը, որ փորձում էին բարձրացնել ավագանու ընդդիմադիր անդամները, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասության ներքո էր. այդ խնդիրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի պատճառով է առաջացել:

Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին այս առումով ուշագրավ փաստեր են հայտնի դարձել. ԱՆ ՔԿՎ-ին ՀՀ պետական բյուջեից մոտ 40 մլն դրամ է հատկացվել՝ ՔԿՀ կոյուղագծի վերանորոգման համար, սակայն նախկին պետ Արթուր Օսիկյանը 2017թ. խնայողությունների անվան տակ մոտ 308 մլն դրամ գումար է վերադարձրել պետական բյուջե:

Այս թեման համակարգի ներսում լուրջ դժգոհություն է հարուցել, եւ կառավարությունից որոշ պաշտոնյաներ կատարվածի համար անգամ նախատել են Օսիկյանին` ասելով, թե բազմաթիվ խնդիրներ կարելի էր լուծել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Օսիկյանը, մեկնաբանելով կատարվածը, նշել է. «Դրանք խնայողություններ են, որոնք մշտապես նախորդ տարիներին եղել են, իսկ ցանկացած խնդրի լուծման համար դա ինքնանպատակ չի ծախսվում, դրա համար համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում, զեկուցագրեր են գրվում, ինչը որ անհրաժեշտ է գտնվել այդ պահին, արվել է»:

ինչ վերաբերում է ՔԿՀ վերանորոգմանը, Օսիկյանն ասել է, թե նախահաշվարկ արվել է. «Ինչ պետք է արվի, եւ ինչքան գումար է պետք ծախսվի այս տարվա ընթացքում, պետք է արվեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: