Ինչ խնդիր ունի Արմեն Սարգսյանը

Mar 02, 2018 Comments Off on Ինչ խնդիր ունի Արմեն Սարգսյանը

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նախագահի ընտրության քվեարկությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ համապատասխան պետական մարմինը ՀՀ ԱԺ ներկայացրել է գրություն, որ Արմեն Սագսյանը 2011 թվականից ՀՀ քաղաքացի է և հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից:

«Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը որևէ լեգալության խնդիր չունի: Մնացածն արդեն տարբեր քաղաքական ուժերի և կոնկրետ մի քաղաքական ուժի մտահոգություն է: Այս հարցում, ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց, ունենք «կոնսենսուս մինուս 1»: Նախագահը պետք է հանդես գա ո՛չ ընդդիմադիր դիրքերից, ո՛չ իշխանական, այլ պետք է հանդես գա նախագահի դիրքերից: Բազմաթիվ անգամներ նաև Սերժ Սարգսյանը, նաև մենք` իշխանության ներկայացուցիչներս, մատնանշել ենք իշխանության թերությունները, երբեք չենք ասել, որ Հայաստանի իշխանությունն անթերի է: Բայց թերություն չունի նա, ով ոչինչ չի անում»,- պարզաբանեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: