Արմեն Սարգսյանը բացասական իմաստով հավասարվեց իր նախորդներին

Mar 03, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանը բացասական իմաստով հավասարվեց իր նախորդներին

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության 4–րդ նախագահի պաշտոնում ընտրվեց Արմեն Սարգսյանը. Ազգային ժողովը ձայների 90 կողմ, 10 դեմ 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ կատարեց ընտրություն: Արարողակարգը տեղի ունեցավ առանց այլընտրանքի։Կոալիցիոն՝ ՀՀԿ և ՀՅԴ 65 պատգամավորների կողմից որպես ՀՀ չորրորդ նախագահ առաջադրված Արմեն Սարգսյանին կողմ է քվարկել նաև Ծառուկյան դաշինքը, դեմ է եղել Ելք խմբակցությունը:

Հայաստանի անկախության պատմության մեջ Արմեն Սարգսյանը դարձավ 4-րդ նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից հետո: Բայց նա այս շարքում առաջինն էր, ով նախագահի պաշտոնը ստացավ առանց նախընտրական ծրագրի ու ընտրողների համակարանքի համար մղված պայքարի: Հայ հասարակությունն այդպես էլ չիմացավ, ինչ մոտոցումներ և լուծումներ ունի Արմեն Սարգսյանը Հայաստանի պետական-ազգային շահերից բխող կարևորագույն հիմնախնդիրների, օրինակ Արցախի հարցի, հայ-թուրքական կամ հայ-ռուսական հարաբերությունների,  ԵԱՏՄ և ԵՄ շրջանակում Հայաստանի օրակարգի, տնտեսական և ներքին խնդիրների կարգավորման վերաբերյալ: Որքան էլ որ նոր նախագահը սահմանադրությամբ շատ մեծ լծակներ չունի, այնուամենայնիվ՝ նա ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության խորհրդանիշն է և պետք է որ կարևորոգույն խնդիրների վերաբերյալ իր մոտեցումներն ունենա, որպեսզի հասարկությունն էլ նրան, որպես նախագահի, կարողանա գնահատել և կերպարի նկատմամբ վերաբերմունք ձևավորել:

Միակ բանը, որը պաշտոնական տեսքով ներկայացրել է Արմեն Սարգսյանը, որպես նախագահի թեկնածու, ԱԺ-ում ունեցած ելույթն է, որը որպես փաստաթուղթ անգամ տեքստային տարբերակով չհրապարակվեց:

Երեկ Արմեն Սարգսյանը եզրափակիչ ելույթում խոստացել է  արդարացնել կոալիցիոն գործընկերների  մաղթանքները. «Իսկապես ամեն ինչ կանեմ, որ լինեմ ձեր բոլորի պատկերացրած նախագահը, ազնվորեն ծառայեմ և իմ՝ համեստ իմաստով փորձառությունը, եռանդը և նվիրվածությունը բերեմ մեր այս մեծ պետությանը, որովհետև իմ համար այս փոքրիկ հայրենիքը մեծ պետություն է»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը: Սարգսյանի այսպես կոչված նախընտրական ելույթը զերծ էր  քաղաքական մեսիջներից չկային մոտեցումներ և սկզբունքներ:

Շատ ավելի հիասթափեցնող էր Արմեն Սարգսյանի հարցուպատասխանի  հատվածը, հատկապես նրա չփաստարկված և անհամոզիչ պատասխանները Միացայլ Թագավորության քաղաքացիության հետ կապված: Ստեղծված անլուրջ  տպավորությունը, թե Արմեն Սարգսյանն անգամ չի հիշում, թե երբ է ստորագրել Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը, որևէ քննադատության չի դիմանում: Ըստ էության նա չկարողացավ հիմնավորել, որ համապատասխանում է ՀՀ սահմաադրությամբ նախագահին ներկայացվող պահանջներին, մինչդեռ կանխատեսելի էր, որ խորհրադարանում նման ճակատային հարցադրումներ լինելու են: Ընդհանուր առմամբ լուրջ քաղաքական պրեսինգի Արմեն Սարգսյանը պատրաստ չէր, թեպետ այդ պրեսինգը կարող էր շատ ավելի շուրջ լիներ, եթե ԵԼՔ-ի պատգամավորներին միանային նաև օրինակ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները:

Ինչևէ, ընտրության գործընթացը Արմեն  Սարգսյանի քաղաքական կերպարի վրա դաջվեց  ոչ լեգիտիմ նախագահի  պիատկը, որով նա բացասական  իմաստով հավասարվեց իր նախորդներին:

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: