Արդեն լկտիության վերջին աստիճանն է, էլ մի խոսա, դեղձ էլ չէ՝ ծիրան. Սեյրան Սարոյան

Mar 02, 2018 Comments Off on Արդեն լկտիության վերջին աստիճանն է, էլ մի խոսա, դեղձ էլ չէ՝ ծիրան. Սեյրան Սարոյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանն անդրադարձավ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցի անվանափոխման առաջարկին: Նա խիստ զայրացավ այս նախաձեռնությունից՝ ասելով, թե ազգային հերոսի անունը ինչպե՞ս կարելի է փոխել:

«Որ Վազգենի անունը տվիր, էլ մի խոսա: Դա անամոթություն է էլի: Անամոթություն է առաջարկել փոխել ազգային հերոսի անվան փողոցը: Արդեն լկտիության վերջին աստիճանն է: Ի՞նչ է նշանակում, թղթի վրա ծովից ծով Հայաստան ե՞ք  ուզում, էտ եք էլի: Առ քեզի ծիրան, դեղձ էլ չէ ծիրան»,-նկատեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: