Ակնկալում եմ ձեր աջակցությունը. Արմեն Սարգսյան

Mar 02, 2018 Comments Off on Ակնկալում եմ ձեր աջակցությունը. Արմեն Սարգսյան

Ազգային ժողովի պատգամավորները ընտրեցին ՀՀ չորրորդ նախագահին: Արմեն Սարգսյանն ընտրվեց ձայների՝ 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ: Քվեաթերթիկներից մեկն անվավեր է ճանաչվել:Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին` քվեարկության համար. «Մեր երկրում տեղի ունեցող կարեւորագույն փոփոխությունների գործընթացում ձեր կարեւոր ներդրման համար շնորհակալ եմ։ Իմ երկար տարիների գիտելիքը, ողջ եռանդս կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու, ծառայելու ՀՀ եւ մեր ողջ ժողովրդին։ Ակնկալում եմ ձեր աջակցությունն ու մասնակցությունը մեր ապագա կարեւոր հաղթանակների մեջ: Իհարկե, ակնկալում եմ ձեր աջակցությունն ու մասնակցությունը, ինչպես նաեւ մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը եւ մասնակցությունը մեր ապագա կարեւոր հաղթանակներին՝ Արցախ, Հայաստան եւ Սփյուռք»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: