Համան. Մխիթարյանն «Արսենալի» միակ ֆուտբոլիստն է, ում իր կազմում կցանկանար ունենալ «Մանչեսթեր Սիթին»

Mar 01, 2018 Comments Off on Համան. Մխիթարյանն «Արսենալի» միակ ֆուտբոլիստն է, ում իր կազմում կցանկանար ունենալ «Մանչեսթեր Սիթին»

Մյունխենի «Բավարիայի» և «Լիվերպուլի»նախկին ֆուտբոլիստ Դիետմար ՀամանըՊրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ անդրադարձել է «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

««Արսենալի» միակ ֆուտբոլիստը, որին «Մանչեսթեր Սիթին» կցանկանար ձեռք բերել, դա «զինագործների» նորեկ Հենրիխ Մխիթարյանն է: Նա շատ ընդունակ ֆուտբոլիստ է: Այո՛, կային պատճառներ «Մանչեսթեր Յունայթեդում» հաջողության չհասնելու համար, սակայն նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: Եթե կարողանաս առավելագույնը ստանալ Մխիթարյանից, ապա կտեսնես ֆուտբոլիստի, ում կցանկանար իր կազմում ունենալ ցանկացած ակումբ: Հենրիխը փոխանցումներ է կատարում, գոլեր խփում, ինձ համար նա հարձակողական կիսապաշտպանի կատարյալ օրինակ է: Եթե նրա մոտ ամեն ինչ ստացվի, ապա կտեսնեք բազմաթիվ զարմացած մարդկանց»,- գերմանացու խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա մարտի 1-ին: Գրում է armsport.am-ը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: