ՍԴ որոշումները համաձայնեցվելու են Սահմանադրության հետ, ո՛չ Բաղրամյան 26-ի, ո՛չ Մաշտոցի 5-ի. Հ. Թովմասյան

Mar 01, 2018 Comments Off on ՍԴ որոշումները համաձայնեցվելու են Սահմանադրության հետ, ո՛չ Բաղրամյան 26-ի, ո՛չ Մաշտոցի 5-ի. Հ. Թովմասյան

Երբ 22 տարի առաջ ոտք դրեցի Սահմանադրական դատարան, միայն վառ երևակայության տեր մարդը կամ պայծառատեսը կարող էր մտածել, որ 22 տարի հետո հավակնություն եմ ունենալու դառնալու ՍԴ անդամ, խորհրդարանում հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Հրայր Թովմասյանը։

«Ես այդ մարդկանց թվին չէի դասվում և ուրախ էի, որ այդ տարիքում արդեն աշխատում էի ՍԴ-ում: Այս շենքը, անկախ ամեն ինչից, միշտ շարունակելու է մնալ ինձ համար հարազատ մի շենք», – ասաց Թովմասյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նրա ելույթից հետո հետաքրքրվեց, թե որն է պատճառը, որ իր նման մարդուց ՀՀԿ-ն հրաժարվում է: «Պարո՛ն Թովմասյան, Դուք արժեքավոր ռեսուրս եք ՀՀԿ-ի համար, շատ աշխատում եք, շատ արտադրանք եք տալիս, ի՞նչն է պատճառը, որ նման կարևոր ֆիգուրից ՀՀԿ-ն հրաժարվում է, Դուք մինչև 2035թ.-ը լինելու եք ՍԴ նախագահ: Կարո՞ղ ենք ասել, որ Սահմանադրական դատարանի որոշումները համաձայնեցվելու են Բաղրամյան 26-ում»,-հարցրեց նա:

Հրայր Թովմասյանն էլ ասաց. «Ինձ ընտրում եք ՍԴ անդամ, իսկ բոլոր որոշումները համաձայնեցվելու են Սահմանադրության հետ, ո՛չ Մաշտոցի 5-ի, ո՛չ Բաղրամյան 26-ի, ո՛չ Թումանյան 24-ի, ո՛չ էլ Մյասնիկյան 65-ի։ Ոչ մեկի հետ էլ չեն համաձայնեցվելու: Եթե ասում եք՝ այս Սահմանադրությունը դեռևս այս իշխանությունների համար է գրված, իրենց ցանկություններով, ապա հարց է առաջանում, այսօրվա իշխանությունը, եթե ձեր ակնարկը հասկանում եմ, ցանկանա, որ այդ Սահմանադրությունը խախտվի, ստացվում է այդ Սահմանադրության պահպանումը իրենց շահերից է»,-ասաց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: