Աշտարակի բաժնի պետի տեղակալն ազատվել է. ծանր հանցագործի հետախուզումը տապալել է. ՀԺ

Mar 01, 2018 Comments Off on Աշտարակի բաժնի պետի տեղակալն ազատվել է. ծանր հանցագործի հետախուզումը տապալել է. ՀԺ

Մեր տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մուրադ Ոսկանյանին:

Մեզ հայտնի դարձավ ազատման պատճառը. Մուրադ Ոսկանյանը ծանր հանցագործություններից մեկով հետախուզման միջոցառում է ձախողել: Այս դեպքով ոստիկանությունը ծառայողական քննություն կնշանակի ե,ւ ըստ ամենայնի գործը կուղարկի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին Մուրադ Ոսկանյանին ազատելու մասին մեր տեղեկությունները, սակայն այլ մանրամասներ խոստացան տեղեկացնել ավելի ուշ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: